Ռեստարտ նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակվել է անցած գիշեր «Ադեկվադ» խմբի անդամ Նարեկ Մալյանին «աղբարկղի մեջ նետելու» չհաջողված փորձի տեսանյութը:
«Ռեստարտ նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է Ռեստարտի անդամները առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու։
Առավել մանրամասն պարզաբանումը կհաղորդվի Ռեստարտ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում», — ասված է տեսանյութի հետ հրապարակած տեքստում։