Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ հռչակել Քաղաքացու օր, ասաց, որ նախաձեռնությանը ծանոթ է.
«Իրեն հարգող ցանկացած հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխական օրացույցը:
Օրինակ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց ֆրանսիական նոր հեղափոխական օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերից՝ հանրապետության հռչակման առաջին օրը:
Շաբաթները վերացվեցին, տասնօրյակներ սահմանվեցին, ամեն ամսին տրվեցին հեղափոխական անուններ, տարվա ամեն օրն ուներ իր անունը, օրինակ կովի օր, գազարի օր, ոչխարի օր: Բանանի օրը չգիտեմ կար, թե՝ ոչ, բայց կարծում եմ, որ չկար:
Նման նախադեպ կար Խորհրադային Միության հեղափոխությունից հետո, երբ օրինակ շաբաթն ուներ 5 օր»: