Հայաստանի տարածքում այս կամ այն միջանցքի բացումը կամ փակումը հենց Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարության։ Այս մասին TV Gazeta-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ըստ Զատուլինի՝ Ադրբեջանն այստեղ անելիք չունի: ՛՛Ադրբեջանը զուր է մտածում, որ Թուրքիայի աջակցությունը հանում է իրենից բոլոր հարցերը։ Տարածաշրջանում տարբեր շատ ուժեր կան։ Շատ տարբեր հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Ապագան ամբողջությամբ մեզ հայտնի չէ։ Ուստի մի կարծեք, որ ամեն բան այսօր ավարտվեց։
Ինչպես ասում էր Ֆրենսիս Ֆուկույաման. ՛՛Սա պատմության ավարտն է՛՛: Բայց սա պատմության ավարտը չէ։ Ռուսաստանում շատերն են ինձ պես մտածում։ Այս մարդիկ կրում են ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ազգանուններ։ Նրանք հիանալի հասկանում են, թե այժմ ինչ է տեղի ունենում՛՛,-նշել է ռուս քաղաքական գործիչը: