«8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ …» Նարեկ Մալյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։

1. Խուլիգանական հարձակում։

8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։

2. Առևանգման փորձ։

Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել))), բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։

Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց)))

Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։

Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց։

#դեբիլների_ապստամբություն #սորոսի_վաստակներ

 

անշտապ տարածել))

Posted by Narek Malyan on Sunday, March 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ