Երկիր թալանած, լափած ոհմակը խոսում է հայրենասիրությունից․ Ինչպե՞ս են իրենք փրկելու Հայաստանը, երբ 30 տարի ոչինչ չեն արել Հայաստանի համար

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը

-Պարո՛ն Ասլանյան, Դուք նշում եք, որ իբրև պետություն կամ հասարակություն՝ դեռ չենք կարողանում կոնկրետավորված ձևակերպել մեր պետական շահերը։ Դա ինքնախոստովանություն չէ՞ թույլ տրված բացթողման՝ հենց կառավարող ուժի կողմից։

-Կառավարող ուժը չի դա, ամբողջ երկիրն է։ Դուրս եկեք հասարակության մեջ և տեսեք, որ ինքը՝ հասարակությունը, երկփեղկված է, որովհետև չի կարողանում գալ մի կետի, որտեղ բոլորն ասեն՝ այս կետը շահավետ է մեզ բոլորիս։

-Դա չի լինելու, քանի որ կան բազմաթիվ քաղաքական հոսանքներ և շարժումներ, որոնք տարբեր պատկերացումներ ունեն։ Կառավարող ուժը պետք է այս պահին ձևակերպի ՀՀ շահը և պաշտպանի։

-Այսօր դրվում է դրա հիմքը։ Օրինակ՝ ինչո՞ւ այսօրվա ռևանշիստ ընդդիմախոսները չեն ցանկանում, որ մեր երկիրը մեջքն ուղղի։ Ինչո՞ւ չեն ցանկանում, որ զարգացումներ լինեն։

-Փողոցային ընդդիմությունը, որ նաև խորհրդարանում է ներկայացված, կառավարող ուժին մեղադրում է Արցախը հայաթափելու, Հայաստանը թրքացնելու մեջ։ -Ինչպե՞ս են իրենք փրկելու Հայաստանը, երբ 30 տարի ոչինչ չեն արել Հայաստանի համար։ Ավելի քան 25-26 տարի հայ-ադրբեջանական սահման չկար, որովհետև սահմանից 100-ավոր կիլոմետրեր առաջ էին կանգնած մեր զորքերը։ Այդ դեպքում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, որ իշխում էին այս երկրում, եթե իրենք մի քիչ հայրենասեր լինեին, այդ տարիների ընթացքում հանգիստ կարելի էր սահմանազատել և այնպես ամրացնել ՀՀ սահմանը, որ թուրքը առաջ չգա։ Ճշմարտությո՞ւն է, թե՞ ոչ։ Բայց դա չեն արել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ