Թայլանդցի 45-ամյա Թերդսակ Կայուպանգպանի վրա երկու մետրանոց պիթոն է հարձակվել, որը թաքնված է եղել գրասենյակի սանհանգույցում։Տղամարդը չնկատելով հսկա սողունին, հոգացել է բնական կարիքները, որից հետո փորձել է կանգնել, սակայն սեռական օրգանների վրա նկատել է ինչ որ մեկի սեղմված ատամները: Նա իսկույն հասկացել է, որ գործ ունի օձի հետ և սեղմելով սողունի գլուխը՝ պոկել է իրենից:
Կամավորներից պահանջվել է մոտավորապես 30 րոպե պիթոնին այնտեղից հանելու համար: