Լիլի Մորտոն ինքն իրեն գցեց խայտառակ սկանդալի մեջ

Հայտնի սկանդալային մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Լիլի Մորտոն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով. «էս ու՞մ եք ուզում վարչապետ ընտրել, ժողովո՛ւրդ…

Հասարակ հարգալից խոսալու ձեւ չգիտի, ոնց որ անմակարդակ, խուլիգան, չարաճճի, կռվարար, հանդուգն 17 տարեկան լակոտ լինի… Զարմանում եմ՝ դուք էս ամեն ինչը չե՞ք տեսնում, թե՞ ուղղակի ձեռնտու չի տեսնել…:

Ցանկացած պարագայում, ցանկացած մարդու՝ կողքից նայեք «հոգով իսկական հոգեբանի» աչքերով ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա…»:

 

Լիլի Մորտոյի այս գրառումը շատերի զայրութն է առաջացրել, որին հաջորդել է վիրտուալ տիրույթում նրա վրա հարձակումը՝ բացասական մեկնաբանությունների տեսքով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ