13-ամյա Լալիտ Պատիդարը, ով բնակվում է Հնդկաստանում, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը հայտնի է որպես «փոխակերպուկի համախտանիշ»: Դրա պատճառով տղայի դեմքն ամբողջությամբ մազածածկ է:
Հիպերտրիխոզն արտահայտվում է մազերի ավելցուկային աճով, որը մաշկի տվյալ հատվածին հատուկ չէ, չի համապատասխանում սեռին եւ/կամ տարիքին:
Հիվանդությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի, ընդ որում՝ վերջին դեպքում կարեւոր դեր են խաղում այնպիսի գործոնները, ինչպես վահանաձեւ գեղձի պաթոլոգիան, նյարդային համակարգի հիվանդությունները եւ այլն:
Չնայած «փոխակերպուկի համախտանիշին», Լալիտն ապրում է երջանիկ եւ լիարժեք կյանքով: Տղան երազում է ոստիկան դառնալու մասին: