ՀՐԱՏԱՊ. Երևանի կենտրոնում մեքենա է այրվում

Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի դիմաց, «Մերսեդես» մակնիքի ավտոմեքենա է այրվում:

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները: Քիչ առաջ ժամանեցին նաև շտապօգնության աշխատակիցները: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ