ՏԱՐԱԾԵԼ. Քույրս պետք է ապրի, այլ տարբերակ չկա…

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակչուհի 9-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի մոտ 4 ամիս տեւած հետազոտությունից հետո հայտնաբերվել է արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը. Վարդուհուն անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում:

NEWS.am-ի հետ զրույցում   Վարդուհու քրոջ խոսքով, հիվանդությունը 4 ամսվա ընթացքում է զարգացել, բայց թե ինչը կարող էր պատճառ դառնալ, չգիտեն: Հիվանդանոց տեղափոխելիս երեխայի ոտքերն արդեն այտուցված են եղել,անոթները՝ փակ, չէր կարողացել քայլել: Հակաբիոտիկներ ընդունելուց հետո արդեն քայլում է:

Վարդուհին նկարում է ու երազում նկարչուհի դառնալ: Բացի քրոջից, նաեւ մեծ եղբայր ունի: Ծնողներն այս պահին չեն աշխատում, որովհետեւ երեխայի խնամքով են զբաղված:

Վարդուհին այս պահին գտնվում է Արյունաբանական կենտրոնում: Արդեն ստացել է քիմիայի մեկ կուրս: Նարինեի հավաստմամբ  քիմիայի կուրսերը երեխան ստանում է «Sity of smile» հիմնադրամի ֆինանսավորմամբ, սակայն արտերկրում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալու համար ընտանիքին անհրաժեշտ է 200 000 եվրոյից ավելի գումար: Գումարը մեծ է, բայց ընտանիքը պատրաստ է պայքարել ու փրկել Վարդուհու կյանքը:

Վարդուհու ընտանիքին աջակցելու համար Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը»  հաղորդման շրջանակներում բացվել են հաշվեհամարներ.

Փոխանցումներ կարող եք կատարել Yandex եւ Idram էլեկտրոնային դրամապանակների միջոցով Yandex ID: 4100 1444 7942 606. Idram AD:101 201 301: Գումար կարող եք փոխանցել նաեւ նշված հաշվեհամարներին.

2474502288920000 AMD

2474502288920010 USD

2474502288920020 EUR

ինչպես նաեւ՝

Կոնվերս Բանկի Հրազդանի մասնաճյուղում բացված հաշվեհամարին՝

930043660120800

Հաշվետեր՝ Գոռ Հարությունյան

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նաեւ Վարդուհու մայրիկին՝ Վարսիկ Հոխոյանին՝ 077 494 300 հեռախոսահամարով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ