Երկու թոռ ունեցող տատիկը բոլորի համար անսպասելի երեխա է ծննդաբերել

Նեապոլից  4 երեխաների մայր եւ 2 թոռների տատիկ 50-ամյա կինը հղիությունը շփոթել է դաշտանադադարի ախտանշանների հետ:

Կինը եւ նրա մերձավորներն ապշահար էին եղել, երբ հիվանդանոցում զննմամբ հայտնաբերվել էր  նրա 26-շաբաթական հղիությունը:

 

Միշելի հղիությունն ընթացել է առանց քաշ հավաքելու եւ առավոտյան սրտխառնոցի: Փորի ցավերը կինն ընդունել է որպես  կլիմաքսի եւ գայլախտի ախտանշաններ, որի դեմ պայքարում է 40 տարի:

Հղիության դրական թեստը Միշելին եւ նրա մերձավորներին տառացիորեն ցնցել է:

Կնոջ մոտ մեկ տարի դաշտան չէր նկատվել, եւ ավելի վաղ բժիշկներն արձանագրել էին նրա մոտ դաշտանադադարի սկիզբը:

 Միշելը հղիության 35-րդ շաբաթում երեխային ունեցել է կեսարյան հատմամբ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ