Հայտնի է Փաշինյան-Ալիև հանդիպման օրը

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության սամմիթի ժամանակ։

Նրանք նաև պայմանավորվել են միջադեպերի կանխման համար պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի ստեղծման մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գիծ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի և երկու երկրների ղեկավարների հեռախոսային բանակցություններից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ