Ավստրալիայում արտասովոր երկվորյակներ են լույս աշխարհ եկել

Ինչպես հայտնի է, գոյություն ունի երկվորյակների երկու տեսակ՝ մոնոզիգոտ և երկզիգոտ։

Չափազանց հազվադեպ է հանդիպում, երբ մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու սերմնաբջջով միաժամանակ և կիսվում երկու մասի. այդ ժամանակ ծնվում են կիսանման երկվորյակներ։

Հատկանշական է, որ այս դեպքում սաղմերից յուրաքանչյուրը կրում է տարբեր գենետիկ տեղեկություն հոր մասին այն դեպքում, երբ մոր ԴՆԹ-ն 100 տոկոսով նույնն է։

Փոքրիկները ծնվել են ավստրալական Քվինսլենդ նահանգում 4 տարի առաջ, բայց այդ մասին միայն նոր է հայտնի դարձել։ Սա աշխարհում կիսանույնական երկվորյակների ծնվելու երկրորդ դեպքն է. առաջինը գրանցվել է ԱՄՆ-ում 2007թ․։

Դեպքերը, երբ երկու սերմնաբջիջը բեղմնավորում են մեկ ձվաբջջի, գրեթե միշտ ավարտվում են պտղի կորստով, քանի որ սաղմերը չեն զարգանում։ Հենց սրանով է պայմանավորված կիսանույնական երկվորյակների հազվագյուտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ