Ինչպես է ՀՀ նախագահը անցկացնում կիրակի օրը

Հատկանշական է, որ «Կադիլակ» մակնիշի մեքենայի ղեկին հենց Արմեն Սարգսյանն է, ոչ թե նրա վարորդը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին սկսել է Երևանի փողոցներում մեքենա վարելով։ Այս մասին ինֆորմացիան` համապատասխան լուսանկարով, նախագահը տեղադրել է Ինսթագրամի իր էջում և մակագրել. «Հանգստյան օրերին սիրում եմ մեքենա վարել Երևանի փողոցներում»։

Հատկանշական է, որ «Կադիլակ» մակնիշի մեքենայի ղեկին հենց Արմեն Սարգսյանն է, ոչ թե նրա վարորդը։

Սոցիալական ցանցում նախագահի հետևորդները հիացական մեկնաբանություններ են գրել` ասելով, որ հիանում են նրա անմիջականությամբ։

Նրանցից մեկն Արմեն Սարգսյանին անփորձանք երթևեկություն է մաղթել, մեկ ուրիշն էլ խորհուրդ տվել. «Քայլելը ավելի առողջարար է, և մեքենա վարելը օդը կեղտոտում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ