«Ֆիզիկական անձը չի կարող ստանալ լիցենզիա՝ օդանավակայանից փոխադրում իրականացնելու համար». փոխնախարարը՝ Արմեն Խաչատրյանին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պահանջվում է A տիպի լիցենզիա:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ցանկացած անձ կարող է ստանալ լիցենզիա և օդանավակայանից փոխադրումնե՞ր իրականացնել, փոխնախարարը պատասխանեց.

«Մենք լիցենզիաների քվոտավորում չենք նախատեսում: Սակայն պետք է հասկանալ նաև, որ օդանավակայանի կայանատեղին անվերջ չէ, և հնարավոր չէ այնտեղ զետեղել բազմաթիվ տրանսպորտային միջոցներ: Այդ հարցը պետք է կարգավորենք ենթաօրենսդրական ակտով»:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ ֆիզիկական անձը չի կարող ստանալ այդ լիցենզիան. «Այն կարող է ստանալ կամ անհատ ձեռնարկատերը, կամ կազմակերպությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ