Սեն#ացիոն արարք. Սերժը խոսեց Քոչարյանի միլիարդների մասին

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, կարդացել է Սերժ Թանկյանի գրառումը և պատասխանել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ:

Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք, ի դեպ, ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր:

Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով` հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Թանկյանը դեկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ուրախ է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ