Պատմության մեջ ամենավաղածին տղան. 268 գրամ քաշ ունեցող փոքրիկն ապրել է եւ արդեն դուրս գրվել հիվանդանոցից

Ճապոնացի բժիշկներին հաջողվել է պահել մանկիկին, որը ծնվելիս ընդամենը 268 գրամ քաշ է ունեցել։ Ուղիղ վեց ամիս տղան անցկացրել է հիվանդանոցում։ Վերջերս նրան, ի վերջո, տուն ուղարկեցին։ Բժիշկների խոսքով՝ նա առողջ է եւ այժմ կշռում է 3238 գրամ։

 Տղան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումից հետո, հղիության 24-րդ շաբաթում։Նա այնքան փոքր էր, որ տեղավորվում էր հասուն մարդու երկու ափում։

Երեխային տեղավորեցին նորածինների վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա մնաց ավելի քան վեց ամիս։ Այդ ընթացքում նա դանդաղ, բայց համառորեն աճում ու քաշ էր հավաքում։ Դուրս գրվելու պահին, որը տեղի ունեցավ անցած շաբաթ, նրա քաշը 3238 գրամ էր։

 Տոկիոյի Կեյո համալսարանի մասնագետները նշում են, որ այդքան փոքր չափերով երեխա պատմության մեջ առաջին անգամ է հաջողվել պահել։ Սակայն Գերմանիայում 2015 թվականին եղել է դեպք, երբ հաջողվել է պահել մի աղջկա, որի քաշը ծնվելիս 252 գրամ է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ