Սյունիքում Ծիծեռնաքարի հայկական դիրքերի համար ակտիվ փոխհրաձգություն է այս պահին

ՊՆ-ի մեր մեր  աղբյուրները հայտնում են, որ  Սյունիքում Ծիծեռնաքար  լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել  Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։

Մեր աղբյուրների հավաստմամբ  ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող  Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։

Պատահական  չէր նաև նախօրեին ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, իբր հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, դրանով իսկ ադրբեջանական կողմը հող էր նախապատրաստում իր հետագա գործողությունների համար։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ