Հռիփսիմե Հակոբյանը առանց շպարի նոր լուսանկար է հրապարակել

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն  իրենց երկրպագուներից:

Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղևորությունները:

Նա նաև արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Այս անգամ Հռիփսիմեն  իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է տեղադրել, որում իր հետևորդներին ներկայացել է առանց շպարի։

Լուսանկարին կից Հռիփսիմե Հակոբյանը շնորհավորել է գարնան գալուստը։ Երգչուհին կրում է սև վերնազգեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ