«Հարցեր տալով գժվացնում են, զակազներով՝ զզվացնում․․․» — Հովհաննես Դավթյան

Թամադա — խրախճանքի, խնջույքի, զանգվածային միջոցառման կարգադրիչ, ավելի նեղ իմաստով՝ հարսանիքի վարող։

Թամադան, որպես կանոն, ընտրվում է կազմակերպիչների կողմից, կամ միջոցառման մասնակիցների կողմից։

Թամադայի պարտականությունների մեջ են մտնում ճառերի և կենացների հերթականության հաստատումը, դերասանների և երգիչների ելույթների կազմակերպումը և վերահսկումը։

Թամադան ինքը սպիրտային խմիչքներ չի օգտագործում, կամ օգտագործում է շատ ավելի քիչ քանակությամբ քան հյուրերը։ Շատ երկրներում գոյություն են ունեցել նման կարգի ավանդույթներ, սակայն մինչ այսօր այն առավել շատ տարածված է Վրաստանում և այլ կովկասյան երկրներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ