Օրեր առաջ Դուբայում տեղի է ունեցել Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի դստեր՝ Ալիսա Դարբինյանի շքեղ հարսանիքը: Վերջինիս ընտրյալը Սերգեյ Ավայանն է, ում ընտանիքը երկար տարիներ է բնակվում է Արաբական Էմիրություններում:
Հարսանեկան երեկոն տեղի է ունեցել Դուբայում Four Seasons Resort-ում: Միջոցառումը վարել են Իվետա Մուկուչյանն ու Ավետ Բարսեղյանը: Հյուրերի թվում են եղել նաև Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Մովսիսյանը և այլոք:
«Ալիսայի և Սերգեյի հարսանիքը մենք ծնողներով փորձեցինք վերածել մեր լավագույն երիտասարդության ուրախության և ոգևորության տոնի. մասնակիցների ճնշող մեծամասնությունը հարսի և փեսայի մտերիմ ընկերներն էին, օրինակելի ու շատ ջերմ քեֆ արեցին ջահելները՝ ի ուրախություն մեզ բոլորիս»,- օրեր առաջ հարսանիքի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արմեն Դարբինյանը: