Սամվել Ալեքսանյանի աղջկա և թոռնիկի նոր լուսանկարը

 

Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել իր երեխայի հետ:

Նրանք գտնվում են «Ալեքս տեքստիլ» ընկերության խանութներից մեկում:

Հիշեցնենք,որ Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։

«Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ընտանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է:

Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել:

Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիրում եմ լսել տարբեր կարծիքներ:»,-ասել էր Աստղիկ Ալեքսանյանը լրագրողների հտ զրույցում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ