ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել “Քաղաքացու օր”:
Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է:
Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մցնեն նոր, հեղափոխական օրացույց:
Օրինակ՝
1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:
4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:
5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն