Շտապօգնության աշխատանքներին աջակցելու նպատակով Հայաստան բերված ուղղաթիռն արդեն անցել է գործի։ Առաջին գործողությունը բարեհաջող է անցել։
Առողջապահության նախարարությունն այսօր Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված շտապօգնության առաջին ուղղաթիռը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում ուղղաթիռի մեջ։
Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։
Այն շահագործման է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։
Սա առաջին ուղղաթիռն է, որով ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է սանիտարական ավիացիայի ծառայություններ ներդնել Հայաստանում։
Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից։
Posted by Arsen Torosyan on Saturday, March 2, 2019