ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Մի՛ գնեք «ձնծաղիկներ»

 

Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն:

Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է:
Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:

Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձեցինք պարզել առկա խնդիրները:

ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսեցինք նաև վերահսկողության դժվարությունների մասին:

EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք

Քրեական պատասխանատվություն՝ մեկ փունջ «ձնծաղիկի» համար

Մի՛ գնեք «ձնծաղիկներ»…Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է: Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել: Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձեցինք պարզել առկա խնդիրները: ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսեցինք նաև վերահսկողության դժվարությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

Posted by EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք on Friday, March 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ