Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը։ Աբդուլաևան համապատասխան գրառում է արել Twitter-ում։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանին հողեր հանձնելու մասին պնդումները շահարկումներ են։ Նրա խոսքով՝ «ոչ մի թիզ հող հետ չենք տալու»։
«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ Հայաստանի ուղիղ մասնակցության և իրենց բռնակցման քաղաքականությունն արդարացնելու ձգտման մասին։ Հիշեցնենք, որ հենց Հայաստանն է պատասխանատվություն կրում նման սադրիչ արտահայտությունների բացասական հետևանքների համար», — գրել է Աբդուլաևան։
Արցախի հարավային շրջաններ կատարած այցի ընթացքում Վանեցյանը քննարկել է Արաքս գետի ափի տարածքները բնակեցնելու ծրագիրը։ Մասնավորապես, ծրագրվում է կառուցել Արաքսավան բնակավայրը, այնտեղ զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ենթակառուցվածքներ։ Վանեցյանի կարծիքով՝ տարածքների վերաբնակեցումն անվտանգության հիմնական երաշխիքներից է։
Վանեցյանի հայտարարությունը ցնցել է ԲաքունԲաքուն արձագանքում է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը, սպառնալով այդ հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը», — «Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:Վերջինս միաժամանակ պնդել է, թե Վանեցյանի այդ հայտարարությունները ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով. — «Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
Posted by Taron Chakhoyan on Friday, March 1, 2019