Թեստ․ Ստուգի՛ր հայերենիդ իմացությունը մեզ հետ

եքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն։

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել։ Պատահում են նաև չափածո հեքիաթներ։

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»։

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է։ Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները։ Դա եղել է շատ հին ժամանակներում։

Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները։ Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում։ Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային։

Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ