ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Սաշիկին

Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Մեղադրանքն առաջադրվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1 կետի համաձայն (Խարդախություն հատկապես մեծ չափերով):

Հիշեցնենք, որ պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ եւ այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով:

Այսինքն, հարկային ակտ է գրվել եւ գումար է վճարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու հարցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ