Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 11 տարի առաջ այս օրը տեղի էին ունեցել արյունալի դեպքերը, ավարտվեց Մարտի 1-ի 10-ը զոհերի հիշատակին նվիրված քաղաքացիական երթը:
Երթին մասնակցելու համար մայրաքաղաք Երեւան էին ժամանել խմբեր նաեւ մարզերից:
Երթի ավարտին ՀՀ վարչապետն ու տիկինը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը, պատգամավորները, նախարարներն ու պետական կառավարման համակարգի մյուս ներկայացուցիչները, ոստիկաններն ու երթին մասնակից քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին արձանի մոտ, վառվեցին մոմեր:
Հիշեցնենք, որ երթի ավարտին ելույթներ չէին նախատեսվում: Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքացիների հոսքը չի դադարում, ծաղիկներ են խոնարհում հազարավոր մարդիկ:
Վաչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօրվա երթից լուսանկար է հրապարակել, որը ստորև նեկայացնում ենք ձեր ուշադրությանը: