ՌԴ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել Ամարասից

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ավելի քան 50 ուխտավորների ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Հայ առաքելական եկեղեցու Ամարասի վանք։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և լուսանկարներ հրապարակել։

«Ամարասի վանական համալիրում ուխտագնացության են գնացել ավելի քան 50 ուխտավորներ։ Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, ուստի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղապահ կոնտինգենտի զինվորական անձնակազմի առկայությունը։

Այստեղ պարբերաբար են գալիս ուխտավորներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից։ Բացի այդ, տարածաշրջանում պատմամշակութային արժեքը պահպանելու համար ռուս զինվորականները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարածքում»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի վանական համալիր՝ ժամանակակից զրահափոխադրիչների ուղեկցությամբ БТР-82А։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ