Դերասան «Պոնչո»-ից գողություն է կատարվել ․ ինչ է եղել իրականում

Հայտնի դերասանն իրեն հասցված վնասը համարում է չորս միլիոն դրամ, եւ ասում է՝ գնացեք մականունավորներից գողացեք, ինձնից ինչու եք գողանում:

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 1-ին, ժ.11.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը ժ.10.00-ից մինչև ժ.11.00-ն ընկած ժամանակահատվածում, Կորեայի ձորի կամուրջի աջ հատվածում գտնվող իրեն պատկանող ժամանակավոր չցանկապատված կացարանից գողացել են 120 հատ հնդկաեղեգ, 29 հատ պադոն, 1 հատ ա/մ-ի անիվ, 4 հատ տակառ, 3.000 հատ նռան ծիլ և 3 խորանարդ մետր վառելափայտ:

ՔՀԲ ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հավես Պ.-ն՝ Զովունիից: Նա բաց է թողնվել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Հումորային դերասան, «Պոնչո» անունով հայտնի Վահագն Սիմոնյանը, իսկապես մնում է ժամանակավոր կացարանում, իր դատական գործերից հետո նա զրկվել էր բնակարանից: Նա ասում էր, որ պարապ չի մնացել, իր ժամանակավոր կացարանում փորձել էր բուսաբանական այգի հիմնել, մաքրել էր տարածքը:

Տնկիները, նռնենիները, բամբուկները նա բերել էր տարիներ առաջ, ժամանակին իր Դավթաշենի բնակավայրում նա նավ էր պատրաստել եւ փորձարկել Սեւանում:

Նյութի աղբյուր՝  Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ