«Մեր Մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»․ Սիրուշոն՝ Երգի պետական թատրոնը լուծարելու առաջարկի մասին

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:

Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել Արթուր Գրիգորյանի հետ, որին կից արձագանքել է Երգի պետական թատրոնը լուծարելու առաջարկին։ Նա գրել է․

«Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդը անասելի մեծ է հայկական Որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար:

Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս:

ԵՊՏ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև: Մեր Մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ