Այսօր Դվին Ռեստորանում տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի աղջկա ՝ Կարինա Դեմիրճյանի հարսանիքը: Փեսացուի անունը Տիգրան Շահինյան է:
Հարսանյաց հանդեսին երգել են Ռազմիկ Ամյանը և KA-RE -ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարին Դեմիրճյանը հայտնել էր.
Իմ մանկության լուսավոր կետն է եղել պապիկս, իսկ նրա քաղաքական-հասարակական գործունեությանն արդեն ծանոթացել եմ նրա մահվանից հետո՝ ավելի հասուն տարիքում: Պապիկիցս հետո մանկությունս սկսեց շատ արագ անցնել և ես, ցավոք սրտի, շատ շուտ մեծացա:
Հիմա եմ միայն հասկանում, որ իրականում այն, ինչ պապիկս տալիս էր ինձ, դա ոչ թե մանկական աշխարհ, այլ իրական կյանքի դպրոց էր: Հիշում եմ, երբ աշխատանքից շատ ուշ տուն էր վերադառնում, դռան շեմին էր թողնում իր ողջ հոգսն ու հոգնածությունը՝ լիովին նվիրվելով տան անդամներին, իսկ ավելի ճիշտ՝ թոռներին: Տանը հասցնում էր միայն ընթրել, դրանից հետո նրա ամբողջ ժամանակը մերն էր, իսկ մենք շատ քմահաճ էինք. «դպրոց-դպրոց», «բժիշկ-բժիշկ», «տուն-տունիկ»…
Բոլոր խաղերում նա ներգրավվում էր ու ներգրավվում էր մեծ պատրաստակամությամբ: Թոռների հանդեպ «չկա», «չի կարելի» բառերը նա չէր օգտագործում: Մինչև հիմա լսում ենք նրա՝ դասական երաժշտության ձայնագրությունները, օգտվում ենք նրա հարուստ գրադարանից… Մինչև հիմա էլ ամբողջ տանը զգում ենք նրա շունչը, բայց այդ զգացողությունն ավելի խիտ է նրա աշխատասենյակում: