Թեստ․ Որքա՞ն լավ գիտեք հայոց արքայատոհմերը, ստուգենք միասին

Որքան հին է ժողովուրդը, այնքան կցկտուր են նրա կազմավորման վերաբերյալ տեղեկությունները: Այդ պատճառով էլ որևէ ժողովրդի կազմավորման ընթացքը բացատրելու համար գիտնականները դիմում են զանազան ավանդազրույցների և հնագիտական, լեզվաբանական ու ազգագրական նյութերի օգնությանը:

Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ պահպանվելեն մի քանի ավանդազրույցներ: Դրանցից կարելի է առանձնացել հայկական, հունական և վրացական ավանդապատումները: Հայկական ավանդազրույցը («Հայկի և Բելի առասպել») ծագում է անհիշելի ժամանակներից: Այն հազարամյակների ընթացքում ավանդվել է սերնդից սերունդ և գրի առնվել միայն V դարում Մովսես Խորենացու և VII դարում Սեբեոս պատմիչի կողմից:

Հեղինակներն այդ ավանդազրույցը հարմարեցրել են քրիստոնեական աշխարհընկալմանը: Ավանդազրույցի համաձայն` հայերի նախնին քաջ Հայկ Նահապետի արձանը աղեղնավոր Հայկ դյուցազնն է: Բաբելոնյան հսկաներից մեկը՝ Բելը, իրեն թագավոր է հռչակում և իր իշխանությունը հաստատում բոլոր մարդկանց վրա: Եվ միայն ազատասեր Հայկը, չցանկանալով ենթարկվել բռնակալին, հավաքելով իր որդիներին ու թոռներին, մյուս հարազատներին, հեռանում է դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը: Հնազանդեցնելով տեղաբնիկներին՝ Հայկը բարձրանում է Հարքի դաշտավայր և այստեղ հիմնում բնակավայր:

Զայրացած Բելը պատգամավորներ է ուղարկում և Հայկին առաջարկում հնազանդվել իրեն: Կտրուկ մերժում ստանալուց հետո, հսկայական բազմությամբ, Բելն արշավում է Հայկի դեմ: Ճակատամարտը, որ տեղի ունեցավ «աղի ջուր և մանր ձկներ ունեցող ծովակի»(Վանա լիճ) ափին, ավարտվեց Հայկի փայլուն հաղթանակով: Նա իր երեքթևյան նետով խոցում է Բելին և սպանում:

Բելի զորքը սարսափահար փախչում է: Ինչպես ավանդում է Մովսես Խորենացին, ճակատամարտի վայրում Հայկը դաստակերտ է կառուցում և անվանում Հայք: Եվ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք, իսկ ժողովուրդը՝ հայ:

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ