Օգտատերերը հիացած են Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի որդու տաղանդով

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում տեսանյութերով, որոնցում պատկերված են նրա երեխաները։

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինն ավելի վաղ հպարտացել էր, որ իրենց 4-ամյա որդին՝ Բագրատը, 5 լեզու գիտի։ Այժմ փոքրիկը հիացրել է աշխարհագրության ոլորտի գիտելիքներով։

Լրագրողը հոլովակ է հրապարակել, որում նրա տաղանդավոր որդին գուշակում է երկրներն ըստ սահմանների ուրվագծի եւ դրոշների գույների։

«4-ամյա որդիս դրոշների եւ ուրվագծերի միջոցով անվանում է աշխարհի երկրները։ Իսկ ինչի՞ եմ հասել ես»,- տեսանյութը մեկնաբանել է Սիմոնյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ