«Լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ …»․ Վարչապետ Փաշինյան

 

Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում:

Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ:

Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ:

Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական օրերին, իհարկե, շատ հնարավորություն չեմ ունեցել հետևելու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում, մասնավորապես, Իրանի հայ համայնքում, բայց նաև գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին: Չեմ սասանվի ոչ մի րոպե ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժեք մասնակիցն ու հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխության, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ նրանից, թե ով է ֆիզիկապես այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցության այդ փոփոխությունները տեղի չէին ունենա:

Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ