Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի

Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, զրկված է խմելու ջուր ունենալու հնարավորությունից:

Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: ՀՀ կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել Տավուշի մարզի Ենոքավան համայնքին՝ խմելու ջրագիծ կառուցելու նպատակով:

Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83 մլն 832 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16, մլն դրամ:

Այսպիսով՝ կառավարության ներդրումը կկազմի 67 մլն 832 հազար դրամ: Նախագիծն ընդգրկված է կառավարույան չզեկուցվող հարցերի օրակարգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ