Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց թրաֆիքինգի մեջ

Ֆրանսիան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված թրաֆիքինգի մեջ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնի խոսքով՝ Բելառուսի նախագահի հարազատները նպատակաուղղված կազմակերպում են Բելառուս ժամանող միգրանտների ուղևորությունները դեպի ԵՄ անդամ պետությունների հետ սահմաններ։

Միաժամանակ, քաղաքական գործիչը կոնկրետ անուններ չի նշել, սակայն վստահեցրել է, որ Մինսկն այսկերպ ցանկանում է թուլացնել ու պառակտել Եվրամիությունը։

Լուկաշենկոն փորձում է ԵՄ-ին թակարդի մեջ գցել՝ պնդելով, թե Եվրոպան խախտում է իր սահմանները, ասել է Բոնը։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել «վճռական և մարդկայնորեն» գործել լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ