Գևորգ Փարսյանի նախընտրական արշավը համակարգում է անձամբ Լևոն Քոչարյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև  գործող համայնքապետը՝  Գևորգ Փարսյանը։  Ընդ որում, այս օրերին՝ մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, Փարսյանը Կապան համայնքում կառավարության իրականացրած սուբվենցիոն ծրագրերը ներկայացնում է համայնքի բնակիչներին որպես սեփական ձեռքբերումներ, այդ կերպ փորձելով մոլորեցնել կապանցիներին և ստանալ վերջիններիս վստահության քվեն։

Ընդ որում, մեզ հայտնի դարձավ, որ Փարսյանի նախընտրական արշավը համակարգում է անձամբ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։  Ի դեպ նշենք նաև, որ  Գևորգ Փարսյանը Լևոն Քոչարյանի հետ սովորել է նույն կուրսում և վերջինիս ընկերն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ