Դերասան Սարգիս Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․
«Այսօր վաղ առավոտյան աղջիկներիս ճանապարհում էի դպրոց ու սովորության համաձայն միացրեցի ռադիո ընդունիչը՝ միացրեցի ու սարսափեցի…Պարզվումա, որ ամեն տարի Հայաստանում ՉԻ ծնվում 1400 աղջիկ երեխա….Դե արի ու մի ասա…Արա էս ո՞ր դարանա…Մինչև տղայամոլները կկողմնորոշվեն թե որ դարնա ես ուզում եմ պատմել իմ կյանքից շատ լուսավոր մի հատված…
Պատիվ եմ ունեցել ունենալ 4 մորաքույր՝ Ռոզա, Լաուռա«Լավուր», Գրեզելդա Տանուտերյաններ՝ աստված հոգիներդ լուսավորի իմ սիրելիներ և Լիդա Տանուտերյան…. Նրանց սերը, ջերմությունը, հարգանքն ու հարազատության հանդեպ հիվանդագին նվիրվածությունը ինձ շատ բան սովորեցրեցին….Ես նրանց միջոցով կարելի է ասել հասկացա կին արարածի մեծագույն դերն ու նշանակությունը:Չեմ կարող բառերով նկարագրել թե այդ 5 կանայք ինչպես էին պաշտում՝ աստվածացնում իրենց եղբորը՝ քեռուս Արշալույս Տանուտերյանին. դա միանշանակ շատ տպավորիչ օրինակ էր լինելու հետագայում իմ աղջիկների դաստյարակության շատ նուրբ ու պատասխանատու գործում…
Իմ պատմության մեծագույն հատվածը ինձ շրջապատել են աղջիկներ ու ուզում եմ ասել որ ես անսահման երջանիկ եմ՝ այդ երևությից լավ բան աշխարհում չկա….Խոնարհվում եմ իմ սրտում տեղ գտած բոլոր կանանց ու աղջիկների առջև…
Իրական ծնողները հենց նրանք են ԾՆՈՂ ու նրանց պետք է պաշտել, բայց արի ու տես, որ այդ ծնողներից 1400–ը ՉԻ ծնվում….Բա լավ դրանից հետո դուք ձեր գլուխը ո՞նց եք դնում բարձին…Ուզում եմ համոզված լինել որ իմ այս փոքրիկ ակնարկը գոնե մի քանիսին հետ կպահի քարե դարյան մտածողությունից ու երեխաների մեջ տարբերություն դնելու դուռռռակ երազանքներից…
P.S. Ներեղություն ՉԵՄ խնդրում, բոլոր նրանցից ում նեղացրեցի…Մի օր դուք ձեր արածի համար ձեր խղճին պատասխան կտաք, բայց արդեն ուշ կլինի…»