«Պապայի տղա…»․ Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել

Երգիչ Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է նորածնի թաթիկի լուսանկարը և մակագրել․

«Պապայի տղա։ Բարի գալուստ ախպերս»։

Նրա երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։
«Աչքներդ լույս։ Շնորհավոր, Սարո ջան, առողջ բալիկ մեծանա։ Հրաշալի նորություն»,–գրել են նրանք։

Նշենք, որ Սարո Թովմասյանը հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին։ Ընդամենը տարիներ առաջ հանրությունն իմացավ, որ երգիչն ամուսնացած է։ Մի առիթով երգչուհի Նանան Facebook-ի իր էջում զույգի հետ լուսանկար էր հրապարակել

Սարոն ու կինը` Տաթևը, ևս երկու դուստր ունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ