Շուշան Երիցյանը «Կօօկօօռօօզ»–ում կներկայանա իր իրական կերպարով

Մոդել Շուշան Երիցյանը շուտով հեռուստադիտողին կրկին կներկայանա որպես դերասանուհի: Նա նկարահանվում է Վաչե Թովմասյանի «Կօօկօօռօօզ» հումորային նոր նախագծում, որը կհեռարձակվի Ucom ցանցում  գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում: 

«Կօօկօօռօօզը» հումորային սքեթչերի ձևաչափ է, որտեղ դերասաններն ամեն անգամ տարբեր կերպարներով են հանդես գալու:

«Առաջարկը ստացել եմ Վաչեի կողմից: Ավելի վաղ սքեթչերում նկարահանվելու փորձ ունեցել եմ: Ինձ համար սա ավելի նախընտրելի ձևաչափ է, քանի որ դերերի բազմազանությունը հնարավորություն է տալիս մեկ ամսվա մեջ մի քանի կերպար ստեղծել, ինչը դերասանի համար ավելի հետաքրքիր է, քան ամիսներ շարունակ նույն դերը խաղալը»,-ասաց Շուշանը:

Անդրադառնալով Վաչեի և ստեղծագործական թիմի հետ աշխատանքին` Շուշանը նկատեց, որ իրենց առաջին համագործակցությունն է, բայց ամեն բան հեշտությամբ է ստացվում: «Այնպիսի տպավորություն է, որ միշտ ճանաչել ենք իրար, ինչ-որ ձևաչափով առնչվել ենք, այնպես որ ոչ մի դժվարություն չի եղել: Ի սկզբանե, ես տեսա պրոֆեսիոնալ մոտեցում: Այսինքն` այստեղ ամեն մարդ պրոֆեսիոնալ անում է իր գործը»,- եզրափակեց դերասանուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ