Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2021 թվականի հունիսի 4-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ և շարժական գույք Թաթոյանը ոչինչ չի հայտարարգրել՝ ի տարբերություն 2019 թվականի հայտարարագրի, որտեղ նա հայտարարագրել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 1 բնակարան, ինչպես նաև՝ ավտոտնակ և ոչ բնակելի տարածք։

Որպես դրամական միջոցներ ՄԻՊ-ը տարեսկզբին հայտարարագրել է 320 եվրո, որը տարեվերջին դարձել է 3500 եվրո, 10 հազար 40 դոլար, որը տարեվերջին չի փոփոխվել և 1 մլն 678 հազար 350 դրամ, որը տարեվերջին պակասել է՝ դառնալով 1 մլն 470 հազար դրամ։

Որպես կանխիկ դրամ՝ Թաթոյանը հայտարարագրել է 550 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 650 հազար դրամ։

Թաթոյանի կինը՝ Գայանե Մակարյանը, հայտարարագիր է ներկայացրել 2019 թվականին։ Նա որպես բաժնային սեփականություն հայտարարգրել է բնակարան, որի 1/3 մասը ժառանգություն է ստացել, ինչպես նաև 2 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթունում, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և 1 ավտոտնակ՝ կրկին Քանաքեռ-Զեյթունում։

Գայանե Մակարյանը 2019 թ.-ին 3000 դոլար ավանդ է հայտարարագրել: Վերջինիս բանկային հաշիվներին եղել է 1 մլն 904 հազար դրամ, 1,187 եվրո և 500 դոլար, իսկ կանխիկ գումարը կազմել է 250 հազար դրամ: Նա Հայաստանի ամերիկյան համալսարանից էլ որպես աշխատավարձ հայտարարագրել է 5 մլն 341 հազար 624 դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ