Մահացել է Շանթի «Իմ անունն է» նախագծի հաղթող Մարիամ Հակոբյանը

Մահացել է 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին «Շանթ» հեռուստաընկերությունից:

Նշեցին, որ երգչուհու մտերիմներից մեկը կապ է հաստատել իրենց հետ ու ասել, որ մոտ 1.5 ամիս առաջ են բացահայտել, որ քաղցկեղ ունի, հիվանդանոցում է եղել ու մահացել է երեկ՝ փետրվարի 27-ի առավոտյան:

«Շանթից» նաեւ նշեցին, որ երգչուհին ապրում էր Ռուսաստանում, սակայն մահացել է Հայաստանում:

Մարիամ Հակոբյանը «Իմ անունն է» նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթողն է: Նա նմանակել է երգչուհի Նիկոլ Շերզինգերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ