Վարչապետը Իրանում արտասանեց «Իմ քայլից» մի հատված

Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու:

Ուզում եմ հստակ արձանագրել. այո ՀՀ-ում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր, տարբեր մոտեցումներ և տեսակետներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկե, իմ և մեր կառավարության առաջ. պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի:

Այդ միասնությունը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեհ է ամեն ինչից և բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնությանը:

Չեմ կարող իմ առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի խոսքերը չասել «Արարատ» ակումբին, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցությունների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օջախ, որի ամեն քարից, ծառից, ամեն անկյունից երևում է հայկականությունը:

Սա իսկապես մեր միասնական հպարտությունն է, շնորհակալություն եմ հայտնում «Արարատ» ակումբի սիրելի մասնակիցներ, կազմակերպիչներ: Ընդգծում եմ, որ այս ծառայությունը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ ընդհանրապես հայության և ՀՀ-ի համար:

Ուզում եմ ընդգծել նաև այն բացառիկ ծառայությունը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նույն տանիքի տակ ենք հավաքված` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմության համար իսկապես նոր էջ է բացվել, և այդ պատմության մեջ մեզնից յուրաքանչյուրն ունի գրելու և ստեղծելու իր բաժինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ