Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծննդյան օրն է

ՀՀ Kառավարության հերթական նիստն է այսօր, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։

Ի դեպ, այսօր՝ փետրվարի 28-ին, Ավինյանի ծննդյան օրն է։ Փոխվարչապետը դառնում է 30 տարեկան։

Տիգրան Ավինյանը (փետրվարի 28, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 11-ից):

2016 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ