«Մեր սելֆին դրել եմ, մտեք լայքեք». վարչապետը՝ իրանահայերին

Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում է,  և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդենք նորանոր հաղթանակների:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված:

Ձեր առանձնահատուկ պարտականությունն այսօր դուք կատարեցիք, որովհետև հանդիպումից այնքան էներգիա, ուժ ստացա, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ առաքելության մեջ լինելու եմ կրկնակի, եռակի, քառակի ջանասեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հանդիպման և մթնոլորտի համար:

Ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ և հաղթական զավակներ: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ