Ռուսաստանն է սկսել այդ պատերազմը, և Ռուսաստանն այն քարն է, որը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում պատերազմ սկսելու մեջ:

Նրա խոսքերը մեջբերում է UNIAN գործակալությունը:

«Եկեք հստակ արձանագրենք, որ Ռուսաստանն է սկսել այդ պատերազմը, և Ռուսաստանն այն քարն է, որը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը», ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «սկսել է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Բացի այդ, Օսթինը խոստացել է Կիևին աջակցել երկիրը պաշտպանելու հարցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ