Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02, /0312/ 5-85-54 հեռախոսահամարներով:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 14-ամյա Անժելա Վարդևանյանը, որը որոնվում էր որպես անհետ կորած, քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառոմների արդյունքում, հայտնաբերվել է Գյումրի քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։