Արշակ Զաքարյանի խոսքով՝ իրենց հիմնական ասելիքը հետեւյալն է՝ «արցախցին ես եմ, որոշողը ես եմ»: Նա ասաց, որ զարմանում է, թե ի՞նչ փոխզիջումների մասին են խոսում.
«Մենք փոխզիջումների մեր մասն արդեն արել ենք, մի հատ էլ զիջում արեցինք 2016-ին, էլ չունենք զիջելու: Հիմա թե կբանակցեն, թե ախպերավարի կխոսեն, թե լիֆտում կզբաղվեն, թե ինչ կանեն, դա արդեն քաղաքականություն է»:
«Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում հավաքվածներին անվանել են ազգի դավաճան.
«Բազմաթիվ ազատամարտիկներ են այստեղ կանգնած, որոնք իրենց արյունով ազատագրել են հողը, իրենք կարող են այդ հողը հանձնել հակառակորդի՞ն, իհարկե, ոչ:
Եթե այդ ազատամարտիկն այսօր իր արյունով ազատագրած հայրենիքը չունի տալու, ուրեմն ինքը ազգի դավաճա՞ն է»:
Ինչպես լրագրողները պատռեցին Արշակ Զաքարյանի մտահոգ դեմքը
Posted by ԱՌԱՓԻ TV on Tuesday, February 26, 2019